«Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստների վաճառքի արդյունքում 75 միլիոն եվրո խնայել

14:48   6 ապրիլի, 2020

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից, հայտնում է Marca-ն:

Արքայական ակումբը մտադիր է վաճառել Գարեթ Բեյլին, Խամես Ռոդրիգեսին, Մարիանո Դիասին, Բրահիմ Դիասին, Ալվարո Օդրիոսոլային, Խեսուս Վալյեխոյին և Դանիել Սեբալյոսին: Ֆուտբոլիստները վաճառքից ստացվելիք գումարը «Ռեալին» հնարավորություն կտա ֆինանսական տարին փակել 75 միլիոն եվրո խնայողությամբ:

Միայն Գարեթ Բեյլի և Խամես Ռոդրիգեսի վաճառքից «Ռեալն» ակնկալում է ստանալ 45 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գարեթ Բեյլին և Խամես Ռոդրիգեսին իր թիմում ցանկանում է տեսնել «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որը ֆուտբոլիստների հետ աշխատել է «Ռեալը» գլխավորելու տարիներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։