UFC-ն որոշել է՝ Նուրմագոմեդովի փոխարեն ով կմենամարտի Ֆերգյուսոնի հետ

14:14   6 ապրիլի, 2020

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ կմենամարտի ամերիկացի Ջասթին Գեթժին, տեղեկացնում է ESPN-ն:

Ջասթին Գեթժին նախորդ տարվա սեպտեմբերին պարտություն էր կրել Խաբիբ Նուրմագոմեդովի հետ մենամարտում:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկը հրաժարվել է մասնակցել մենամարտին՝ պատճառաբանելով, որ կարանտինի պայմաններում հնարավորություն չունի լքել Ռուսաստանը:

Տոնի Ֆերգյուսոնը Նուրմագոմեդովին անվանել է վախկոտ և հայտարարել, որ Խաբիբը խուսափում է իր հետ մենամարտից և թաքնվել է Ռուսաստանում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։