Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիան մրցաշրջանը վաղաժամ կավարտի միայն ՈւԵՖԱ-ի համաձայնությամբ

22:49   4 ապրիլի, 2020

Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան որոշել է սպասել ՈւԵՖԱ-ի հավանությանը մինչեւ մրցաշրջանը վաղաժամ ավարտված հայտարարելը, հայտնում է կազմակերպության թվիթերյան էջը։

Ավելի վաղ Բելգիայի ֆուտբոլային լիգան որոշել էր արդեն հիմա հայտարարել մրցաշրջանը ավարտված առանց արդյունքների չեղարկման։ Այդ որոշումը պետք է պաշտոնապես հաստատվի ապրլի 15-ին, եթե չլինի առարկություն ՈւԵՖԱ-ից։

Սակայն Բելգիայի լիգայի որոշման մասին լուրից հետո ՈւԵՖԱ-ն բոլոր ազգային ասոցիացիաներին հղած նամակում կոչ արեց չավարտել մրցաշրջանը, քանի որ հույս կա այն շարունակել հուլիսին։

Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայից հայտարարեցին, որ ոչ ոք չի կարող իրենց ստիպել շարունակել առաջնությունը։ Ապրիլի 4-ի երեկոյան Ասոցիացիայի նախագահ Մեհդի Բայաթն ու ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը բանակցել են եւ հասել համաձայնության բելգիական լիգայի որոշումը քննարկել ՈւԵՖԱ-ի գործկոմում, եւ միայն դրանից հետո ընդունել վերջնական որոշում։ Այդ դեպքում, բելգիական ակումբները կխուսափեն եվրագավաթային մրցաշարերից դուրս մնալու ռիսկից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։