21:15 4 ապրիլի, 2020Իտալական «Ռոման» ցանկանում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Խունիոր Ֆիրպոյին, հաղորդում է sport.es-ը։ Հռոմեական ակումբի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին արդեն աշխատում է այդ ուղղությամբ։
«Բարսելոնայում» դժգոհ են 23-ամյա ֆուտբոլիստի խաղից։ Նա կատալոնական թիմ էր տեղափոխվել անցած ամռանը «Բետիսից» 18 միլիոն եվրոյով՝ կնքելով պայմանագիր մինչեւ 2024 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրպոն մասնակցել է 17 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.