«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից

12:44   4 ապրիլի, 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», տեղեկացնում է Manchester Evening News-ը:

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ակումբի ամբողջ ռեսուրսները կենտրոնացնել «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի և «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշի տեղափոխություններն իրականացնելու վրա:

Հարի Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս, իսկ ինքը՝ Քեյնը, ցանկանում է տեղափոխվել մի ակումբ, որը կպայքարի Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար:

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 17 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։