«Վալենսիան» մտադիր է վերսկսել մարզումները. Ֆեդերացիան դեմ է

17:10   3 ապրիլի, 2020

Իսպանական «Վալենսիան» նախատեսում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո առաջին մարզումն անցկացնել, տեղեկացնում է Football Espana-ն:

«Վալենսիան» մտադիր է մարզումները վերսկսել ապրիլի 13-ից: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավանության չի արժանացրել մարզումները վերսկսելու գաղափարը:

Իսպանական ակումբը հատուկ մարզումային ծրագիր է մշակել մարզումները հնարավորինս անվտանգ անցկացնելու համար: Ֆուտբոլիստները կբաժանվեն 2 կամ 3 հոգանոց խմբերի և, ֆիզիկական հեռավորություն պահպանելով, տարբեր վարժություններ կկատարեն: Ամեն 3 օրը մեկ ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Հիշեցնենք, որ «Վալենսիայի» միանգամից 10 ֆուտբոլիստ վարակված է եղել կորոնավիրուսով: Օրեր առաջ ֆուտբոլիստների հանձնած թեստը բացասական պատասխան է տվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայում ֆուտբոլային առաջնությունները կվերսկսվեն միայն Իսպանիայի կառավարության որոշմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։