Նուրմագոմեդով. Մաքգրեգորը նման է ծեր մարմնավաճառի, որը փորձում է ուշադրություն գրավել

13:15   3 ապրիլի, 2020

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտի չեղարկման վերաբերյալ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հայտարարությունը:

«Ո՞վ է Մաքգրեգորը և ինչի՞ է նա ընդունակ: Ինձ հետ մենամարտում բոլորը տեսան, թե նա ինչի է ընդունակ: Նա նման է ծեր մարմնավաճառի, որը փորձում է իր վրա ուշադրություն գրավել:

Մարդիկ մտածում են, որ ես խուսափում եմ մենամարտից, սակայն ես չեմ կարող լքել Ռուսաստանը: Ինչպե՞ս կարող եմ ես նման խնդրանքով դիմել նախագահ Պուտինին կամ Թրամփին: Դա անհնար է»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է Ria Novosti-ն:

Ավելի վաղ Քոնոր Մաքգրեգորը հայտարարել էր, որ Խաբիբը փախուստի է դիմել՝ մեկնելով Ռուսաստան:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ: Մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։