Ալեքսանդր Գրիգորյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ ինքնամեկուսացել

21:06   2 ապրիլի, 2020

Երեւանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Հայաստանից Ռուսաստան մեկնելուց հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ ինքնամեկուսացել։

«Երեւանում ապրում եմ կնոջս եւ աղջկաս հետ։ Ռուսաստան ենք վերադարձել միասին։ Սպասում ենք Հայաստանում իրավիճակի բարելավմանը։

Հիմա երկու շաբաթ կլինենք կարանտինի մեջ։ Կորոնավիրուսի առաջին թեստս բացասական է եղել։ Երկուշաբթի երկրորդ թեստն եմ հանձնել։ Ամեն ինչ նորմալ է»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Եվրոպայում բոլոր ազգային առաջնությունները դադարեցված են։ Բացառություն է Բելառուսի առաջնությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։