«Չելսիի» հարձակվողը՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում

11:50   2 ապրիլի, 2020

Լոնդոնի «Չելսիի»  բրազիլացի հարձակվող Վիլիանը կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, տեղեկացնում է TuttoSport-ը:

«Յուվենտուսը» հետևում է Վիլիանի շուրջ ստեղծված իրավիճակին և կփորձի անվճար ձեռք բերել 31-ամյա հարձակվողին, եթե նա չկարողանա նոր պայմանագրի հարցում համաձայնության հասնել «Չելսիի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը «Չելսիում» մասնակցել է 36 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Վիլիանը «Չելսի» է տեղափոխվել 2013 թվականին Մախաչկալայի «Անժիից» 30 միլիոն ֆունտ ստերլինգով։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիս:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։