FIFPro-ն հորդորում է դադարեցնել ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը

21:44   1 ապրիլի, 2020

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հորդորում է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չշարունակել Բելառուսի առաջնությունը։

«Մենք Բելառուսին հորդորում ենք կիրառել նույն միջոցները, ինչ մյուս երկրներում։ Չեմ հասկանում, թե ինչու են այնտեղ շարունակում առաջնությունը, ինչու են նրանց ստանդարտները տարբերվում մյուս երկրներից։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը դա կարող է բացատրել։ Ողջամտությունը հուշում է, որ պետք է դադարեցնել առաջնությունը։

Մեր կազմակերպությանը դիմել են նաեւ Բելառուսի առաջնության մասնակից ֆուտբոլիստները՝ հայտնելով մտահոգություն»,- FIFPro-ի գլխավոր քարտուղար Յոնաս Բայեր-Հոֆմանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Եվրոպայում Բելառուսի առաջնությունը միակն է, որ չի դադարեցվել։ Անցկացվել է երկու տուր։ Սպասվում է, որ ապրիլին կմեկնարկի նաեւ Շվեդիայի առաջնությունը։ Այդ երկրում եւս հայտարարված չէ համընդհանուր կարանտին եւ անցկացվում են մրցաշրջանին պատրատվող թիմերի մասնակցությամբ ստուգողական հանդիպումներ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։