Յուրի Ջորկաեֆ. Մեծ ցավով տեղեկացա Պատրիկ Դևեջյանի մահվան մասին

13:49   31 մարտի, 2020

Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ․ աշխարհի ու 2000թ․ Եվրոպայի չեմպիոն, նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը Թվիթերի իր պաշտոնական էջում ցավակցել է Պատրիկ Դևեջյանի հարազատներին՝ սփյուռքահայ նշանավոր քաղաքական և պետական գործիչի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով տեղեկացա Պատրիկ Դևեջյանի մահվան մասին: Միշտ իմ մտքում կպահեմ անսահման անկեղծ և մշակույթին նվիրված այդ մարդու հիշատակը: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և հարազատներին»,- գրել է Ջորկաեֆը:

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը մահացել էր 75 տարեկանում՝ մարտի 29-ին՝ կորոնավիրուս վարակից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։