«Այաքսը» խզել է կոմայից դուրս եկած Աբդելակա Նուրիի պայմանագիրը

12:37   31 մարտի, 2020

Հոլանդական «Այաքսի» ղեկավարությունը խզել է պայմանագիրը թիմի ֆուտբոլիստ Աբդելակա Նուրիի հետ, որը 2 տարի 9 ամիս կոմայի մեջ մնալուց հետո մարտի 26-ին գիտակցության էր եկել, հայտնում է De Telegraaaf-ը:

22-ամյա Նուրիի պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված էր մինչև ընթացիկ տարվա հուլիս՝ այն երկարաձգելու հնարավորությամբ: Այնուամենայնիվ, «Այաքսը» Նուրիի ընտանիքին կվճարի ամբողջ պայմանագրով նախատեսված աշխատավարձը:

Հիշեցնենք, որ Աբդելակա Նուրին 2017 թվականի հուլիսին գերմանական «Վերդերի» հետ ընկերական խաղում ստացել էր գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ։ Ավելի վաղ նշվում էր որ նա, հավանաբար, երբեք չի կարողանա քայլել և խոսել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։