ՄՕԿ-ը հայտարարեց Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետը

16:17   30 մարտի, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն որոշում է ընդունել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերն անցկացնել 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է նաև, որ 2021 թվականին տեղի ունենալիք Օլիմպիական խաղերը կանցկացվեն «Տոկիո-2020» անվանմամբ, իսկ Օլիմպիական խաղերը կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքով մեկ տարով հետաձգելու որոշումը չի ստիպի ընտրական վարկանիշային մրցաշարերը սկսել զրոյից:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։