Սկաուտ. Գրիզմանը երջանիկ չէ «Բարսելոնայում», նա ավելիին է արժանի

10:40   30 մարտի, 2020

Սկաուտ Էրիկ Օլատսը, որը նպաստել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխությանը, խոսել է կատալոնական «Բարսելոնայում» 29-ամյա ֆուտբոլիստի մրցելույթների մասին:

«Շատ տխուր եմ Գրիզմանի համար: Նա գիտակցում է, որ «Բարսելոնայում» առաջատար չէ, սակայն ես գիտեմ, թե նա ինչի է ընդունակ:

Գրիզմանը ոչինչ չի խոսում, նա լուռ աշխատում է և փորձում է բոլորին ցույց տալ իր ունակությունները: Նա, իրոք, ավելիին է արժանի»,- Օլատսի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: «Բարսելոնան» ֆրանսիացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 130 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբում դժգոհ են Գրիզմանի մրցելույթներից և մտադիր են առաջիկա ամռանը տրանսֆերի հանել նրան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։