Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռեչբերը հոսպիտալացվել է կորոնավիրուսով. Goal.com

13:20   29 մարտի, 2020

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռյուշտու Ռեչբերը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Goal.com-ը։ 46-ամյա Ռեչբերը տեղափոխվել է հիվանդանոց։

Նրա կինը Ինստագրամում հայտնել է, որ ինքն ու երեխաները վարակված չեն։

Ռեչբերը 120 հանդիպում է անցկացրել Թուրքիայի հավաքականում եւ ազգային թիմի ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։ Նա հանդես է եկել «Ֆեներբահչեում», «Բարսելոնայում» եւ «Բեշիկթաշում»։

Թուրքիայի հավաքականի հետ նա դարձել է 2002թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, «Բարսելոնայի» հետ՝ 2003-2004 թվականների մրցաշրջանի Իսպանիայի փոխչեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։