«Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա

10:20   29 մարտի, 2020

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր թիմի խաղացողներն ու մարզչական շտաբը մարտ, ապրիլ, մայիս եւ հունիս ամիսների աշխատավարձը չեն ստանա, հաղորդում է ակումբի կայքը։

Պատճառը Իտալիայում կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած ճգնաժամն է, առաջնության դադարեցումը։ «Յուվենտուսը» կտնտեսի 90 միլիոն եվրո։

Ակումբը հայտնել է, որ մրցաշրջանի վերսկսումից հետո կբանակցի խաղացողների հետ վարձատրության բարձրացման վերաբերյալ։

«Յուվենտուսը» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին եւ մարզիչներին ծանր ժամանակահատվածում հավատարմության համար։

Իտալական ակումբում որեւէ մեկը դեմ չի արտահայտվել տարեկան աշխատավարձի կրճատմանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։