Լոթար Մաթեուս․ Ջեյդոն Սանչոն պետք է տեղափոխվի «Բավարիա»

19:54   28 մարտի, 2020

Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին խաղացող Լոթար Մաթեուսը Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին հորդորել է տեղափոխվել «Բավարիա»։

«Չի բացառվում, որ Սանչոն տեղափոխվի Անգլիա, բայց ի՞նչ կարող է նրան տալ «Չելսին» կամ «Մանչեսթեր Սիթին»։ Այդ թիմերը չեն էլ ապահովել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Սանչոն պետք է տեղափոխվի «Բավարիան»։ Նա ունի հրաշալի տեխնիկա, կարող է խաղալ երկու եզրերում էլ։ Ջեյդոնը գերազանց խաղ է ցուցադրում «Բորուսիայում» եւ օգնում է ոչ միայն այդ թիմին, այլեւ ամբողջ Բունդեսլիգային»,- Մաթեուսի խոսը մեջբերում է Metro-ն։

Ջեյդոն Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։