ՈւԵՖԱ-ի նախագահը չի բացառել, որ ֆուտբոլային առաջնությունները կարող են չվերսկսվել

16:03   28 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կազմակերպությունը մշտական կապի մեջ է առողջապահական գերատեսչությունների հետ և մի քանի տարբերակ է քննարկում ֆուտբոլային առաաջնությունները վերսկսելու համար:

«Առաջնությունները կարող են վերսկսվել մայիսին, կամ նույնիսկ հուլիսին: Ոչ ոք չգիտի, թե այս ամենը որքան է շարունակվելու: Իրավիճակը շատ լուրջ է, և անհրաժեշտության դեպքում մենք նույնիսկ չենք վերսկսի առաջնությունները»,- Չեֆերինի խոսքը փոխանցում է Bleacher Report-ը:

La Gazzetta dello Sport-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնության կազմակերպիչներն անհնար են համարել առաջնության մնացած տուրերի հանդիպումների անցկացումը:

Կորոնավիրուսի պատճառով եվրոպական բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, անորոշ ժամանակով դադարեցված են ֆուտբոլային առաջնությունները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։