00:03 28 մարտի, 2020Լոնդոնում դադարեցված բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Թիմի մյուս անդամները բժիշկների անմիջական հսկողության տակ են:
Այս մասին NEWS.am Sport-ին հայտնեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկած վարկանիշային մրցաշարը 3 օր անց դադարեցվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մասնակից երկրների թիմերը, այդ թվում Հայաստանի հավաքականը վերադարձան հայրենիք:
Ավելի ուշ Թուրքիայի եւ Խորվաթիայի բռնցքամարտի ֆեդերացիաները հայտարարեցին Լոնդոնից վերադարձած իրենց թիմերում կորոնավիրուսով վարակված 6 դեպքերի մասին:
«Կորոնավիրուս հայտնաբերվել է Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում: Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո»,- ասված է ՀԲՖ մամուլի ծառայության պատասխանում:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լոնդոնի մրցաշարին մեկնել էր 10 բռնցքամարտիկով:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.