Ամենամեծ եկամուտ ունեցած ֆուտբոլիստների հնգյակը

17:09   26 մարտի, 2020

France Football-ը հրապարակել է 2019 թվականի արդյունքներով աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցած ֆուտբոլիստների հնգյակը։

Առաջին տեղում է Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի վարձատրությունը, բոնուսներն ու այլ եկամուտները կազմել են 131 միլիոն եվրո։

Երկրորդ տեղում է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 118 միլիոն եվրո։

Եռյակը եզրափակել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 95 միլիոն եվրո։

Հնգյակում են նաեւ Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը (38,7 միլիոն եվրո) եւ «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը (38,5 միլիոն եվրո)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։