13:25 26 մարտի, 2020Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչով է զբաղվում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, նաև խոսել է հաջորդ մրցաշրջանում «Ռոմայում» հանդես գալու հնարավորության մասին:
««Արսենալում» ամեն ինչ մի փոքր այլ էր: Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի գաղափարներից: «Ռոմայում» ես ինձ շատ ավելի լավ եմ զգում: Այստեղ մենք խաղում ենք այն ֆուտբոլը, որը համապատասխանում է ինձ:
Չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա հաջորդ մրցաշրջանում: Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Այսօր դու կարող ես խաղալ մի ակումբում, իսկ վաղը կարող ես հայտնվել լրիվ այլ թիմում: Մրցաշրջանը դադարեցված է, և մենք չգիտենք, թե այն երբ կվերսկսվի»,- 31-ամյա կիսապաշտպանի խոսքը փոխանցում է Football Italia-ն:
Մխիթարյանը նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարն օգտագործում է ընտանիքի անդամների հետ տարբեր թեմաներից զրուցելու, ֆիլմեր դիտելու համար, սակայն չի մոռանում մարզվելու մասին:
«Հեշտ չէ տանից դուրս չգալը, սակայն ես փորձում եմ համակերպվել այս վիճակի հետ: Մենք պետք է մնանք տանը և սպասենք, թե երբ է իրավիճակը լուծում ստանում:
Ես արթնանում եմ, նախաճաշում, ընտանիքիս անդամների հետ զրուցում տարբեր թեմաների՝ վիրուսի, կյանքի, անցյալի, ապագայի մասին: Երեկոներն անցկացնում եմ ֆիլմեր դիտելով:
«Ռոմայի» ֆուտբոլիստները հատուկ ծրագրեր են ստացել տանը մարզումները կազմակերպելու համար: Մենք պետք է մնանք տանը և մեր կարգապահությամբ օրինակ ծառայենք մարդկանց»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ Իտալիան աշխարհում երկրորդ երկիրն է՝ Չինաստանից հետո: Իտալիայում կորոնավիրուսով վարակված է շուրջ 75 հազար մարդ, իսկ մահերի թիվը գերազանցել է 7 հազարը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.