Հավակնորդների մրցաշարը դադարեցվեց

13:08   26 մարտի, 2020

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել է:

ՖԻԴԵ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մրցաշարը դադարեցվել է անորոշ ժամանակով:

Մրցաշարի 7-րդ տուրից հետո 4.5-ական միավորով առաջատար են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին: 3-6-րդ տեղերը բաժանում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, չինացի Վան Հաոն ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որոնք ունեն 3.5 միավոր: 7-8 տեղերը 2.5-ական միավորով կիսում են չինացի Դին Լիրենը և ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում նախատեսված էր անցկացնել 14 տուր: Հաղթողը համաշխարհային թագի համար պետք է մրցեր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։