09:09 26 մարտի, 2020NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 69-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ։
Քանի դեռ բոլորը տանն են, առաջարկում ենք վայելել Հայաստանի ազգային հավաքականի ամենատպավորիչ եւ հիշարժան հաղթանակները։
Հայաստանի հավաքականի նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի առաջին հարցազրույցը Հայաստանում։
Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում ֆուտբոլի վրա։ Պատրաստել ենք լավատեսական տեսահոլովակ։
Տիգրան Բարսեղյանն ամսվա լավագույն ֆուտբոլիստն է ղազախական «Աստանայում», Արթուր Սարկիսովը՝ դարպասապահի դերում, Սարգիս Ադամյանը մոտ է շարք վերադառնալուն, Էդգար Բաբայանն ու Հովհաննես Համբարձումյանը ցուցադրել են իրենց խոհարարական հմտությունները։
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսին ծննդյան 70-ամյա առթիվ շնորհավորել են ֆուտբոլային աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ։
Բելառուսում շարունակում են ֆուտբոլ խաղալ։ Մուսախանյանն ու Կադիմյանը մասնակցել են հերթական հանդիպումների, Գեղամին արժանին է մատուցել հանդիպումը մեկնաբանած Կոնստանտին Գենիչը։
Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.