23:10 25 մարտի, 2020Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» եւ Լեւերկուզենի «Բայերը» 20 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնեն առաջին եւ երկրորդ Բունդեսլիգաների այն ակումբներին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ունեն աջակցության կարիք, հաղորդում է Bild-ը։
Այս չորս ակումբները Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում հեռուստատեսային իրավունքից ստացած 12,5 միլիոն եվրոն կփոխանցեն այլ ակումբների։
Եվս 7,5 միլիոն եվրո նրանք կտրամադրեն սեփական միջոցներից։ Բունդեսլիգայի ղեկավարությունը կորոշի՝ որ ակումբներին հատկացնել գումարը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.