Հավակնորդների մրցաշար․ Վաշյե-Լագրավը հաղթեց առաջատար Նեպոմնյաշչուն եւ հավասարվեց նրան

19:03   25 մարտի, 2020

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 25-ին տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները։

Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը սպիտակներով խաղաց առաջատար, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ եւ հասավ հաղթանակի։ Երկու գրոսմայստերները 4,5-ական միավորով բաժանում են առաջին տեղը։

Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան մրցեց չինացի Վան Հաոյի, հոլանդացի Անիշ Գիրին՝ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի, չինացի Դին Լիրենը՝ ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյի հետ։

Հավակնորդների մրցաշարում կանցկացվի 14 տուր։ Հաղթողը համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։