Իբրահիմովիչը որոշել է՝ ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո

16:03   25 մարտի, 2020

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է ավարտել ֆուտբոլիստի կարիերան:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ 38-ամյա Իբրահիմովիչը չի ցանկանում զբաղվել մարզչական աշխատանքով և մտադիր է դառնալ ֆուտբոլային գործակալ:

Զլատան Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: 38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչը ընթացիկ մրցաշրջանի ավարտ՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Շվեդ հարձակվողը «Միլան» տեղափոխությունից հետո բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Արկադիուշ Միլիկը 22 խաղում խփել է 12 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։