14:44 25 մարտի, 2020Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանն իր կարծիքն է հայտնել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերը հետաձգելու վերաբերյալ:
«Իհարկե, Օլիմպիական խաղերը հետաձգելը ճիշտ որոշում էր: Հիվանդությունը տարածվել է ամբողջ աշխարհում և ամեն օր վարակակիրների ու մահերի թիվը ավելանում է: Այս պայմաններում Օլիմպիական խաղերի անցկացումը միայն կբարդացներ իրավիճակը:
Մարզական տեսանկյունից ինձ համար շատ ցավալի է խաղերի հետաձգումը: Ես մտադիր էի Օլիմպիական խաղերից հետո հեռանալ մեծ սպորտից և Տոկիո-2020-ի խաղերն ինձ համար պետք է վերջինը լինեին»,- Եգորյանի խոսքը փոխանցում է Russia Today-ը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց Տոկիո-2020-ի խաղերը 1 տարով հետաձգելու մասին: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.