Գվարդիոլան 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

11:49   25 մարտի, 2020

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գումար է հատկացրել Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, տեղեկացնում է Sport.es-ը:

49-ամյա իսպանացի մասնագետը 1 միլիոն եվրո է նվիրաբերել բարեգործական հիմնադրամին, որը բժշկական սարքավորումներ է գնում հիվանդանոցների համար:

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պայքարին մեկական միլիոն եվրո էին նվիրաբերել նաև կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին և Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Հավելենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։