10:09 25 մարտի, 2020Իտալական «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին, որի մոտ մարտի 21-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել, խոսել է իր առողջական վիճակի մասին:
«Ինձ լավ եմ զգում, սակայն դեռ հազում եմ: Բացի դա, չեմ կարողանում նաև հոտ և համ զգալ: Սա գրիպի նման չէ: Իմ մարմինը պայքարում է մի թշնամու դեմ, որին չի ճանաչում:
Երբեմն ուժեղ հոդացավեր և մկանային ցավեր եմ ունենում: Երբ հիվանդությունն իր գագաթնակետին էր, խնդիրներ էի ունենում նաև շնչառության հետ, իսկ ջերմությունս չէր իջնում 38.5-ից»,- Մալդինիի խոսքը փոխանցում է Corriere della Sera-ն:
Հիշեցնենք, որ 51-ամյա Պաոլո Մալդինին և նրա որդին՝ «Միլանի» 18-ամյա ֆուտբոլիստ Դանիելե Մալդինին մարտի 21-ին դրական թեստ էին հանձնել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.