Ռոնալդուն 2 տարբերակ է քննարկում կարիերան շարունակելու համար

09:40   25 մարտի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Diario GOL-ը:

35-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են իր նախկին ակումբը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Նշվում է, որ Ռոնալդուն կընդունի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, եթե ակումբին հաջողվի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել:

Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Ռոնալդուի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։