22:26 23 մարտի, 2020Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության առաջին նախագահ, 78-ամյա Դիք Փաունդը հայտնել է, որ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն։
Ամենայն հավանականությամբ, Խաղերը կանցկացվեն 2021-ին։ Հետաձգման մանրամասները կքննարկվեն առաջիկա չորս շաբաթում։
«Հիմք ընդունելով ՄՕԿ-ում եղած տեղեկությունները, Խաղերի հետաձգման մասին որոշում արդեն կա։ Դետալները քննարկվում են, բայց Խաղերը հաստատ չեն մեկնարկի հուլիսի 24-ին։ Ես միայն այսքանը գիտեմ։
Ամեն ինչ տեղի կունենա փուլային։ Մենք կհետաձգենք Խաղերը եւ կսկսենք բանակցությունները նոր ժամկետի վերաբերյալ»,- Դիք Փաունդն ասել է USA Today-ին։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անժամկետ հետաձգվել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բոլոր ընտրական եւ վարկանիշային մրցաշարերը։ Կանադայի, Ավստրալիայի եւ Նորվեգիայի Ազգային օլիմպիական կոմիտեներն արդեն հայտարարել են, որ կբոյկոտեն Խաղերը, եթե չհետաձգվեն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.