20:10 23 մարտի, 2020Գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերների տրանսֆերն ամռանը կարող է տեղի չունենալ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
«Ակնհայտ է, որ շատ ակումբներ ցանկանում են ձեռք բերել Տիմո Վերներին նրա գերազանց մրցելույթների, գոլերի եւ գոլային փոխանցումների ֆոնին։
Բայց Անգլիայում հիմա նույն խնդիրներն են, ինչ Գերմանիայում։ Ներդրողները եւս ունեն տնտեսական խնդիրներ։ Ճգնաժամը գլոբալ ազդեցություն է թողնում։ Մենք չենք կարող ստույգ ասել, որ վեց ամիս հետո տրանսֆերային շուկայում կլինեն նույն գները։ Ամեն ինչ հնարավոր է։ Չգիտենք, թե ինչպես կզարգանա տրանսֆերային շուկան, ամեն ինչ մշուշոտ է»,- «ՌԲ Լայպցիգի» մարզական տնօրեն Մարկուս Կրեշեի խոսքը մեջբերում է Sport1.de-ն։
24-ամյա հարձակվողին գնելու ցանկություն ունեն «Բավարիան», «Լիվերպուլը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.