15:00 23 մարտի, 2020Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է ամեն գնով թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Sky Sport Italia-ի հաղորդմամբ՝ «Ռոման» կփորձի Մխիթարյանի գործակալի՝ Մինո Ռայոլայի միջոցով բանակցել «Արսենալի» հետ, որպեսզի լոնդոնյան ակումբի հետ համաձայնության գա Մխիթարյանի տրանսֆերային արժեքի հարցում: Այժմ «Արսենալը» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 25 միլիոն եվրո, որը «Ռոման» պատրաստ չէ վճարել: «Ռոմայի» ղեկավարությունը վստահ է, որ «Արսենալի» նախագահի հետ Ռայոլայի ջերմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել հայ կիսապաշտպանի տեղափոխության հարցում:
Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը տեղեկացրել էր, որ «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը, սակայն հայ կիսապաշտպանի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի ամռանը: «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չէր բացառել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանին վերադարձնելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 31-ամյա Մխիթարյանը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.