18:11 23 մարտի, 2020Ֆրանսիայի ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի նախագահ Բեռնար Կայացոն նշել է, երբ է սպասվում Ֆրանսիայի առաջնության վերսկսումը:
«Այն, որ մրցաշրջանը պետք է շարունակվի, միանշանակ է: Հարկ եղած դեպքում պետք է ֆուտբոլ խաղալ նաև հունիսին, հուլիսին և օգոստոսին, իսկ հետո առանց հանգստանալու սկսել հաջորդ մրցաշրջանը:
Կարծում եմ՝ ապրիլին և մայիսին համավարակը չի նահանջի: Իրատեսական է մրցաշրջանը վերսկսել հունիսին»,- Կայացոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.