14:14 23 մարտի, 2020Բելառուսի առաջնության մեկնարկային տուրում «Նեմանը» հյուրընկալվելիս խաղավերջում բաց թողած գոլի պատճառով նվազագույն հաշվով պարտվեց «Իսլոչին»:
Հյուրերի կազմում նորամուտը նշեց Երևանի «Ալաշկերտից» հեռացած Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը, որը խաղադաշտում անցկացրեց 59 րոպե:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը խոսել է իր նորամուտի, կորոնավիրուսի և Կոնստանտին Գենիչի մեկնաբանության մասին:
«Դժվար է խաղալ, երբ ամբողջ աշխարհում նման իրավիճակ է տիրում: Գիտենք, որ շատերն են կարոտել ֆուտբոլը: Հուսով եմ, որ մեր խաղով կարող ենք որոշ դրական լիցքեր փոխանցել: Մենք մտովի աջակցում ենք նրանց, ովքեր փորձում են աշխարհը պաշտպանել այդ վիրուսից:

Ուրախ եմ, որ Բելառուսի առաջնությունում նորամուտս նշեցի «Նեմանի» կազմում: Գիտեինք, որ այս հանդիպումը հեռարձակվում է շատ երկրներում, ինչը հավելյալ մոտիվացիա էր մեզ համար: Ուրախ եմ, որ հանդիպումը ցուցադրել են նաև «МАТЧ» ալիքով: Մինչ այս Կոնստանտին Գենիչն իմ մասնակցությամբ հանդիպումները մեկնաբանել էր միայն համակարգչային խաղերում (ծիծաղում է):
Ես իսկապես ուզում եմ, որ ամեն ինչ հնարավորինս արագ իր տեղն ընկնի: Մեր թիմի անունից բոլորին մաղթում ենք առողջություն, համբերություն և ուժ: Հուսով եմ, որ շուտով երկրպագուներն կկարողանան իրենց սիրելի թիմերի խաղերին հետևել ստադիոններից»,- նշել է Կադիմյանը:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.