17:12 21 մարտի, 2020Բուքմեյքերական ընկերությունների փորձագետները վստահ են, որ ամռանն անցկացվելիք Տոկիոյի Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կհետաձգվեն:
Խաղերը նախատեսված ժամանակին անցկացնելու հնարավորությունը բուքմեյքերները գնահատել են 4.80 գործակցով, իսկ հետաձգումը՝ 1.15:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը նախատեսված են անցկացնել հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:
Ավելի վաղ խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վստահեցրել էր, որ 2020թ․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեն հետաձգվելու կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.