#Corner. Հենոն կմնա՞ «Ռոմայում», Կապարոսի պատվախնդիր ծրագրերը, Բարսեղյանի գոլը «Աստանայում»

09:09   18 մարտի, 2020

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 68-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում ֆուտբոլի վրա։ Հետաձգվել են ազգային առաջնությունների եւ հավաքականների հանդիպումները։

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը ժամանել է Երեւան։ Marca-ի հետ զրույցում իսպանացի մասնագետը հայտարարել էր, որ գլխավոր նպատակը Հայաստանի հավաքականին 2022թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս բերելն է։ Կապարոսի մարզչական շտաբում կլինեն հետաքրքիր անուններ։

«Ռոման» ցանկանում է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին եւ բանակցում է Լոնդոնի «Արսենալի» հետ։

Տիգրան Բարսեղյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Ղազախստանում եւ առաջին գոլն է խփել «Աստանայի» կազմում պաշտոնական խաղերում։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։

Միացեք #Corner-ի ֆեյսբուքյան էջին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։