ՈւԵՖԱ-ն հույս ունի ՉԼ-ի եւ ԵԼ-ի եզրափակիչներն անցկացնել հունիսին

18:10   17 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն հույս ունի անավարտ չթողնել Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանները, որոնք դադարեցվել են նոր կորոնավիրուսի պատճառով։

Եթե կորոնավիրուսի պանդեմիան նահանջի, ապա ԵԼ-ի եզրափակիչը Լեհաստանի Գնդանսկ քաղաքում կանցկացվի հունիսի 24-ին, ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլում՝ հունիսի 27-ին, հաղորդում է Cadena Ser-ը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ից հուլիսի 12-ը նախատեսված Եվրո-2020-ը որոշվել է անցկացնել 2021թ․ հունիս-հուլիսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։