16:33 17 մարտի, 2020ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին տեղի ունեցած կազմակերպության անդամ երկրների ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանսում որոշել է Եվրո-2020-ը հետաձգել եւ անցկացնել 2021թ․ հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Այդ մասին հաղորդում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական թվիթերյան էջը։ ՈւԵՖԱ-ն որոշման մասին դեռ չի հայտնել։
Հետաձգման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է, եւ դրա հետեւանքով ազգային առաջնությունների եւ եվրագավաթային մրցաշարերի անժամկետ դադարեցումը։
Եվրո-2020-ը նախատեսված էր այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.