21-ամյա իսպանացի մարզիչը մահացել է կորոնավիրուսից

18:02   16 մարտի, 2020

Իսպանական «Աթլետիկո Պորտադա Ալտա» ակումբի մարզիչներից Ֆրանսիսկո Գարսիան մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է Marca-ն: Մանկական թիմի 21-ամյա մարզիչը եղել է ռիսկի խմբում, քանի որ նախկինում ունեցել է արյան քաղցկեղային հիվանդություն։

Կորոնավիրուսով վարակման մասին Ֆրանսիսկո Գարսիան իմացել է մի քանի օր առաջ։ Նա մահացել է Մալագայի հիվանդանոցներից մեկում մարտի 15-ին։ Մահից մի քանի ժամ առաջ եղել է կայուն վիճակում։

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9 հազարի, մահերի թիվը՝ 309-ի։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.