«Արսենալը» պատրաստ է քննարկել Մխիթարյանին «Ռոմային» վաճառելու տարբերակը

08:00   16 մարտի, 2020

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Արսենալը» պատրաստ է հրաժարվել հայ կիսապաշտպանի ծառայություններից, եթե «Ռոման» նրա տեղափոխության դիմաց պատրաստ լինի վճարել «Արսենալի» պահանջած գումարը:

Այնուամենայնիվ, «Արսենալը» մինչև մրցաշրջանի ավարտ կհետևի Մխիթարյանի մրցելույթներին և 31-ամյա կիսապաշտպանի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կընդունի միայն ամռանը:

Հիշեցնենք, որ 31-ամյա Մխիթարյանը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբի կազմում անցկացրած 17 խաղում դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չէր բացառել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանին վերադարձնելու հնարավորությունը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.