Երկորդ հաղթանակը Լոնդոնի վարկանիշային մրցաշարում

17:58   15 մարտի, 2020

Բռնցքամարտի Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթանակով մեկնարկեց նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը։

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը համոզիչ առավելությամբ հաղթանակ տարավ չեխ Կարել Հորեսեկի նկատմամբ։ Ընդ որում երկրորդ ռաունդում Հայաստանի ներկայացուցիչը մրցակցին նոկդաունի ենթարկեց։ Երրորդ ռաունդում Գոռը վնասվածք ստացավ և մրցավարները դադարեցրին մենամարտը, բայց քանի որ հայ մարզիկը միավորներով զգալի առաջ էր՝ հաղթանակը շնորհվեց նրան։

Ուշ երեկոյան հայ մարզիկներից ռինգ դուրս կգան նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ Լոնդոնում Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ էր մտել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ հաղթելով Լեհաստանը ներկայացնող Մացեյ Յոզվիկին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։