20:20 15 մարտի, 2020Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վստահեցրել է, որ 2020թ․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը չեն հետաձգվելու կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
«Մենք կհաղթահարենք կորոնավիրուսի համաճարակը եւ առանց խնդիրների կանցկացնենք Օլիմպիական խաղերը հաստատված ժամկետում»,- Աբեի խոսքը մեջբերում է insidethegames-ը։
Աբեն նաեւ հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չի քննարկել Խաղերի հետաձգման տարբերակներ։ Թրամփը հայտարարել էր, որ տրամաբանական կլինի Խաղերի հետաձգումը, որպեսզի մրցումների ժամանակ տրիբունաներում դատարկ տեղեր չլինեն։
Խաղերի հետաձգման եւ չեղարկման վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավունք ունի միայն Միջազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահ Թոմասը Բախը չէր բացառել Խաղերը մինչեւ աշուն հետաձգելու հնարավորությունը՝ հետեւելով միայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին։
Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.