Իտալական ակումբները մոտ 700 միլիոն եվրոյի կորուստ կունենան, եթե մրցաշրջանը չվերսկսվի

16:18   15 մարտի, 2020

Իտալիայի առաջնության ակումբները լուրջ ֆինանսական կորուստներ կունենան, եթե կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մրցաշրջանը չվերսկսվի եւ բոլոր հանդիպումները չանցկացվեն։

Իտալիայի առաջնության եւ գավաթի խաղարկության հանդիպումների հեռարձակումները չիրականացնելու հետեւանքով ակումբները չեն ստանա մոտ 430 միլիոն եվրո։ Հանդիպման տոմսերի, ակումբային ապրանքների վաճառքից եւ այլ հարակից աղբյուրներից եկամուտների կորուստը կհասնի 700 միլիոն եվրոյի, հաղորդում է La Repubblica-ն։

Այսպիսի սցենարի դեպքում, ակումբները աջակցություն կխնդրեն երկրի կառավարությունից։

Իտալիայի առաջնությունները դադարեցվել են մինչեւ ապրիլ, սակայն մեծ է հավանականությունը, որ այն կվերսկսվի միայն մայիսին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։