ՈւԵՖԱ-ն դիտարկում է Եվրո-2020-ը դեկտեմբերին անցկացնելու տարբերակը

23:07   14 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն մարտի 17-ին նախատեսված նիստում կքննարկի Եվրո-2020-ը դեկտեմբերին անցկացնելու տարբերակը, հաղորդում է բրիտանական The Telegraphը-ը։

Եթե այդ որոշումն ընդունվի, հնարավորություն կլինի անցկացնել ազգային առաջնությունների բոլոր հետաձգված հանդիպումները եւ մրցաշարերն ավարտել հունիս-հուլիսին։

Ավելի վաղ եվրոպական մամուլը գրել էր, որ Եվրո-2020-ը կանցկացվի 2021թ․ ամռանը։

Եվրո-2020-ը նախատեսված է հունիսի 12-ից հուլիսի 12-ը։

Հիշեցնենք, որ ազգային առաջնությունների դադարեցման պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.