Անգլիայի եւ Ֆրանսիայի առաջնությունները եւս դադարեցվեցին

16:00   13 մարտի, 2020

Անգլիական Պրեմյեր լիգան հայտարարեց առաջնությունը մինչեւ ապրիլի 4-ը դադարեցնելու մասին։ Պատճառը նոր կորոնավիրուսի պանդեմիան է։ Դադարեցվել են նաեւ մյուս դիվիզիոնների առաջնությունները։

«Արսենալում», «Չելսիում» եւ «Էվերտոնում» վարակվածների առկայության պատճառով հայտարարվել է կարանտին։

Ֆրանսիայում մարտի 13-ից անժամկետ արգելվել է որեւէ ֆուտբոլային անցկացում մինչեւ վերսկսման մասին որոշում ընդունելը։

ՈւԵՖԱ-ն եւս դադարեցրել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումները։ Դադարեցված են նաեւ Իտալիայի եւ Իսպանիայի առաջնությունները։ Բունդեսլիգայի առաջիկա տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։ Դրանից հետո առաջնությունը կդադարեցվի մինչեւ ապրիլի 2-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.