12:12 13 մարտի, 2020Երևանի «Ալաշկերտից» հեռացած Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը համալրել է բելառուսական «Նեմանը»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա ֆուտբոլիստը խոսել է Բելառուսի առաջնություն տեղափոխվելու, նոր մարտահրավերի, նոր թիմի գլխավոր մարզիչի հետ հարաբերությունների և Հայաստանի հավաքական վերադառնալու ցանկության մասին:
«Եղավ «Նեմանի» տարբերակը, եւ ես մտածեցի՝ ինչու ոչ։ Մեկնեցի Բելառուս, մասնակցեցի ստուգողական հանդիպման՝ լավ տպավորություն թողնելով մարզչական շտաբի վրա, ինչից հետո ինձ առաջարկեցին պայմանագիր։
Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա էին նահանգապետը և «Նեմանի» նախագահը: Հաճելի է, որ ղեկավարներն աջակցում են ակումբին։
Գերազանց կոլեկտիվ է, հավաքվել են բարձրակարգ ֆուտբոլիստներ։

Շատ եմ ցանկանում արդյունավետ տարի անցկացնել, լավագույն կողմերից դրսեւորել ինձ Բելառուսի առաջնությունում և կրկին հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից:
Հավանում եմ «Նեմանի» գլխավոր մարզիչի աշխատելաոճը: Նա խիստ, բայց կարգին մարդ է և բարձր որակավորում ունեցող մասնագետ է: Վայելում եմ մարզիչի վստահությունը, ինչն ինձ համար շատ կարևոր է»,- նշել է Կադիմյանը:
Նշենք, որ Գեղամ Կադիմյանը «Ալաշկերտ» տեղափոխությունից առաջ հանդես է եկել միայն ուկրաինական ակումբներում: Հայաստանի առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ: Հայաստանի հավաքականում անցկացրած 10 խաղում Կադիմյանը դարձել է 2 գոլի հեղինակ։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.