19:47 12 մարտի, 2020ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը իտալական «Ինտերին» եւ «Ռոմային» առաջարկել է հրաժարվել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչից, որպեսզի առանց օրացույցի խախտման շարունակվի մրցաշրջանը, սակայն մերժում է ստացել երկու ակումբներից էլ, հաղորդում է Football Italia-ն։
ՈւԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Սեւիլիա» - «Ռոմա» եւ «Ինտեր» - «Խետաֆե» առաջին հանդիպումների հետաձգման մասին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Իտալիայի օդային սահմանը փակ է։ Հանդիպումները պետք է տեղի ունենային մարտի 12-ին։
Իտալիայի եւ Իսպանիայի առաջնությունները դադարեցվել են։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.