ՈւԵՖԱ-ն քննարկում է «Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը հետաձգելու հնարավորությունը

23:41   11 մարտի, 2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Նապոլի» դիմակայության պատասխան հանդիպումը կարող է հետաձգվել, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:

Իտալիայում հայտարարված կարանտինի պատճառով «Նապոլիի» ֆուտբոլիստները հնարավորություն չեն ունենա մեկնել Բարսելոնա և մասնակցել հանդիպմանը: ՈւԵՖԱ-ն քննարկում է հանդիպումը հետաձգելու հնարավորությունը:

«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 18-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1 հաշվով:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն որոշում էր ընդունել հետաձգել Եվրոպայի լիգայի «Ինտեր» - «Խետաֆե» և «Սևիլիա» - «Ռոմա» հանդիպումները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։