16:50 11 մարտի, 2020Իտալական «Ռոման» հայտարարել է, որ չի մեկնի Իսպանիա «Սեւիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իսպանիան փակել է օդային հաղորդակցությունն Իտալիայի հետ։ «Ռոման» կսպասի պարզաբանումների ՈւԵՖԱ-ից։
Հիշեցնենք, որ Իտալիայում եւ Իսպանիայում կորոնավիրուսի տարածման պատճառով «Ռոմայի» եւ «Սեւիլիայի» երկու հանդիպումներն էլ պետք է անցկացվեին առանց հանդիսականների։
Իսպանիայում հայտարարել էին, որ տեղի թիմերը Իտալիա չեն մեկնի մինչեւ կորոնավիրուսի համաճարակի հաղթահարումը։
Իտալիայում մեկ ամսով բոլոր մարզական միջոցառումներն արգելված են։
Իսպանական «Խետաֆեի» նախագահը հայտարարել էր, որ թիմը չի մեկնի Միլան՝ «Ինտերի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին, նույնիսկ, եթե տեխնիկական պարտություն գրանցվի։
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են մարտի 12-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.